ԼԼիլիթ Ասատրյան

Էջմիածնի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այրվել

Էջմիածնի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այրվել

Հունիսի 11-ին, 03:59-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։22-ին, մարվել` 04։35-ին: Այրվել է «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի և կողային հատվածը՝ մասամբ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում