ՀՀ Նախագահը ազդարարել է բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագրի մասին

ՀՀ Նախագահը ազդարարել է բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագրի մասին

Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական նոր ծրագրի մեկնարկային նիստին մասնակցել է Հայաստանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը: Զինուժի բարձրագույն ղեկավար կազմի եւ ունկնդիրների առջև ելույթում նախագահ Սարգսյանն ազդարարել է բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագրի մասին՝ 2018-25 թվականների համար: Դրա արդյունքում այսօրվա արդեն իսկ մարտունակ բանակը պետք է հասած լինի որակական նոր՝ բացառիկ մակարդակի: Սերժ Սարգսյանն անդրադարձել է մեր ռազմական ծախսերի շարունակական աճին, զինվորականների սոցիալական հարցերի լուծմանը, նոր հոսպիտալի կառուցմանը, ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում