ՀՀայկարամ Նահապետյան

Զոհված զինծառայողների ծնողները և հարազատները չեն ներկայացել Քննչական կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը

Զոհված զինծառայողների ծնողները և հարազատները չեն ներկայացել Քննչական կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը

ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 1-ին հրապարակայնորեն ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախատեսվել էր այս շաբաթվա ընթացքում կազմակերպել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների հանդիպումը Քննչական կոմիտեի նախագահի հետ:

 

Կոմիտեի պաշտոնատար անձի միջոցով դեռևս հունիսի 7-ին իրազեկվել է հիշյալ հանդիպումը 2022 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 18:00-ին կազմակերպելու վերաբերյալ և փոխանցվել համապատասխան հրավեր:
 

ՔԿ-ից տեղեկացնում են, որ ծրագրված հանդիպումը չի կայացել զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների չներկայանալու պատճառով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում