ԼԼիլիթ Ասատրյան

ՊՆ վարչական համալիրում անցկացվել են խորհրդակցություններ

ՊՆ վարչական համալիրում անցկացվել են խորհրդակցություններ

Պաշտպանության բնագավառում Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության շրջանակներում հունիսի 8-ին և 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են խորհրդակցություններ՝ ՊՆ իրավաբանական վարչության և Գերմանիայի ռազմական իրավաբանների փորձագիտական խմբի մասնակցությամբ:

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման, փորձի փոխանակման և իրավական խորհրդակցությունների անցկացման հնարավորությունները, ինչպես նաև բարեվարքության ամրապնդման, ռազմաիրավական պատրաստության, զինվորական օրենսդրության կատարելագործման, զինծառայողների իրավունքների պաշտպանության և համագործակցության հեռանկարային այլ ուղղություններին առնչվող հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում