ԼԼիլիթ Ասատրյան

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն և Մոսկվայի Ֆիլատովի անվան մանկական հիվանդանոցը փոխըմբռնման և գործակցության համաձայնագիր են ստորագրել

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն և Մոսկվայի Ֆիլատովի անվան մանկական հիվանդանոցը փոխըմբռնման և գործակցության համաձայնագիր են ստորագրել

Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնն ու Մոսկվայի Ն. Ֆիլատովի անվան մանկական քաղաքային կլինիկական հիվանդանոցը ստորագրել են փոխըմբռնման և գործակցության համաձայնագիր: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ նստած են, կոստյում և ներսումը-ի նկարն է
 

Բուժկենտրոնները կմիավորեն ուժերը առողջապահության ոլորտում կրթական, գիտական նոր ծրագրեր իրականացնելու նպատակով:

 
Հնարավոր է սա 2 մարդ, մարդիկ կանգնած են, ներսում և տեքստ, որում ասվում է «e даллакян николай оганесович чубарова антонина игоревна CrCUUs ይቲህሀሁኮ»-ը-ի նկարն է
 
Համաձայնագրով նախատեսվում է հիվանդների՝ բժշկական նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ախտորոշման, բուժման և վերականգնման փորձի փոխանակում, ինչպես նաև կկատարվեն վիրահատություններ:
 
Հնարավոր է սա 5 մարդ, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է
 
Հանդիպմանը ներկա Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, կարևորելով գործակցության ընդլայնումը, ընդգծել է, որ այն հնարավորություն կտա բարձրացնել քաղաքացիներին մատուցվող բժշկական ծառայությունների որակը:
 

«Երեխաների առողջության պահպանումը մեզ համար առաջնահերթ է: Այս առումով քաղաքային իշխանության ծրագրերը շարունակական են: Ֆիլատովի անվան մանկական հիվանդանոցն առաջատար է իր նորարարական մոտեցումներով: Կարծում եմ՝ փոխգործակցությունը երկու կողմերի համար էլ կլինի արդյունավետ»,- նշել է Գևորգ Սիմոնյանը:

 
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, իր հերթին, նշել է, որ թեև տևական ժամանակ գործակցում էին մոսկովյան մասնագետների հետ, սակայն համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի բուժկենտրոնների համար:
 

180-ամյա պատմությամբ Ֆիլատովի անվան մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Անտոնինա Չուբարովան իր խոսքում ընդգծել է հայ գործընկերների մասնագիտական հմտություններն ու վստահություն հայտնել, որ համատեղ ուժերով կփրկվեն շատ փոքրիկների կյանքեր:

 

Միջոցառումն անցկացվել է Մոսկվայի տան աջակցությամբ: Ստորագրման արարողությունից հետո պրոֆեսոր Ալեքսանդր Ռազումովսկու գլխավորությամբ բժիշկներն շտապել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ կատարելու բարդագույն երկու վիրահատություն:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում