ԼԼիլիթ Ասատրյան

ԱԻՆ-ում հյուրընկալել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գնահատում իրականացնող խմբի անդամներին

ԱԻՆ-ում հյուրընկալել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գնահատում իրականացնող խմբի անդամներին

Արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 10-ին հյուրընկալվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գնահատում իրականացնող խմբի անդամները՝ Դանիել Բլոեթեն և Ռայլի Նոլդները: Նրանց ընդունել են Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը և փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Կարապետ Մանուկյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան երկկողմանի հարաբերությունների գծով սպա մայոր Մայքլ Հայեսը և դեսպանատան ռազմական ծրագրերի համակարգող Անի Մելքումյանը:

Դավիթ Համբարյանն ակտիվ և արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ բարձր գնահատելով զարգացման և վերազինման աշխատանքներում հայ-ամերիկյան համագործակցությունը:

Կողմերը քննարկել են ԱՄՆ Ռազմական համագործակցության գրասենյակի կողմից ֆինանսավորված ծրագրերի՝ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման և հակահամաճարակային պաշտպանիչ միջոցների, հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերի կառուցման և հիմնանորոգման աշխատանքների արդյունքներն ու արդյունավետությունը:

Իրենց հերթին, խմբի անդամները ևս շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել քննարկել գործող ծրագրերի շարունակականությունը և համագործակցության նոր ուղղությունների հնարավորությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում