Դանակահարված վարորդի կյանքը հաջողվել է փրկել. վնասված էր սիրտը

ՎՎահե Դավթյան

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնում են՝ 42 համարի երթուղու՝ դանակահարված վարորդի կյանքը հաջողվել է փրկել:

Ավելի վաղ հայտնել էինք՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով 65-ամյա տղամարդ էր տեղափոխվել հիվանդանոց։

Պարզվել էր՝ տուժողը ավտոբուսի վարորդ է։ Երթուղում նրա և ուղևորներից մեկի միջև վեճ էր սկսվել, ուղևորը դանակահարել էր վարորդին։

Նոր Նորքի քրեական հետախույզները օպերատիվ կերպով պարզել են կասկածվողի ինքնությունը։ Երևանի Շենգավիթ համայնքի բնակիչ, 55-ամյա տղամարդը նույն օրը հայտնաբերվել ու ձերբակալվել է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում