ԼԼիլիթ Ասատրյան

Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխված 8-ամյա աղջնակի մոտ դրական դինամիկա կա

Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխված 8-ամյա աղջնակի մոտ դրական դինամիկա կա

Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 8-ամյա աղջնակի մոտ կա դրական դինամիկա: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը: Աղջնակը դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից ու տեղափոխվել հիվանդասենյակ:

Երկրորդ երեխայի մոտ նույնպես նկատվում է դրական դինամիկա: Երեկ փոքրիկի կյանքին սպառնացող վտանգ կար, այսօր այդ վտանգն այլևս չկա:

4-ամյա տղան դեռ կմնա վերակենդանացման բաժանմունքում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ մեկ օրում Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռներով երկու տարբեր երեխաներ էին տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում