ԱԱրսեն Մկրտչյան

Ստորագրվել է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը

Ստորագրվել է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը

ՀՀ ֆինանսների նախարարությունում այսօր՝ հունիսի 9-ին, ստորագրվել է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

22 600 000 եվրո գումարի չափով վարկային համաձայնագրի շրջանակում նախատեսվում է ընդլայնել «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ուղղությունները՝ համապատասխանեցնելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «Մարդկային կապիտալի զարգացում» կետի դրույթներին: Նախատեսվում է՝

  • մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումն անհրաժեշտ գույքով և սարքավորումներով.
  • մինչև 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ՝ էապես բարելավելով կրթության որակը.
  • մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 500 մանկապարտեզ և նախակրթարական՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով.
  • բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացնել նորարարական ու զարգացման ծրագրեր, նպաստել դասավանդման և ուսումնառության միջավայրի, ինչպես նաև հետազոտական կարողությունների զարգացմանը:

Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, նշել է.« Համաշխարհային բանկի հետ իրականացվող ծրագրերը մեզ համար ոչ միայն ֆինանսական միջոցներ են, որոնք ուղղվում են կրթական կարևորագույն ենթակառուցվածքների և միջավայրի ձևավորմանը այլև հնարավորություն են տալիս մշտապես համագործակցել ՀԲ փորձառու թիմի հետ և ստեղծել նմանօրինակ արժեքավոր ծրագրեր»:

«Սույն ծրագրով Կառավարությունը կրթության բոլոր աստիճաններով, այդ թվում՝ երեխայի վաղ տարիքի և բարձրագույն կրթական ծառայությունների համապատասխանության, որակի և մատչելիության բարելավման նպատակ ունի։ Ծրագիրը կարևոր ուղիներով նպաստում է Հայաստանի մարդկային կապիտալի հզորացմանը և տնտեսության մրցունակության բարձրացմանը»,- իր խոսքում նշել է Կարոլին Գեգինատը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում