ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Մարշալ Բաբաջանյան փողոցում․ տուժածը հոսպիտալացվել է

ՃՏՊ Մարշալ Բաբաջանյան փողոցում․ տուժածը հոսպիտալացվել է

Հունիսի 8-ին, ժամը 21։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող «Բեյսիկ սենթր» վաճառասրահի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մարշալ Բաբաջանյան փողոցում՝ «Բեյսիկ սենթր» վաճառասրահի մոտակայքում, բախվել են Mercedes E 320 (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1998 թ․) մակնիշի ավտոմեքենան և մոպեդը (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 2003 թ․)։

Փրկարարները մոպեդի վարորդին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, այնուհետև մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում