ԼԼիլիթ Ասատրյան

Ղարիբջանյան և Առափի բնակավայրերում նոր արտադրամասեր են բացվել

Ղարիբջանյան և Առափի բնակավայրերում նոր արտադրամասեր են բացվել

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ղարիբջանյան և Առափի բնակավայրերում այսօր տեղի են ունեցել նոր արտադրամասերի պաշտոնական բացման արարողությունները։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Возможно, это изображение 8 человек, люди стоят и в помещении

Միջոցառումներին մասնակցել են Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն ու մարզպետարանի ոլորտային պատասխանատուները։ Արտադրական տարածքներն արդիականացվել են նոր, ռեսուրսներ խնայող տեխնոլոգիաներով և գործում են կանաչ ստանդարտների համաձայն` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսություն» նախաձեռնության (EU-GAIA) ծրագրի շրջանակներում։

Ծրագրի կառավարության գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, այն իրականացվում է համատեղ Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից։

Նշենք, որ Ղարիբջանյանում բացված արտադրամասը՝ «Սաննի Ֆուդը», հիմնովին վերանորոգված հետբերքահավաքի պահածոների գործարան է։ Այն ընտանեկան բիզնես է, որի նպատակը որակյալ, էկոլոգիապես մաքուր և անվտանգ պահածոների արտադրությունն է։

Возможно, это изображение в помещении

Իսկ Առափիում բացվել է «Հարմոնի Ֆարմ» դեղաբույսերի աճեցման ցուցադրական կենտրոն, այն զբաղվում է բարձրորակ խոտաբույսերի, համեմունքների և լոբազգիների մշակությամբ և մշակմամբ, ինչպես նաև սերմնաբուծությամբ։ Կենտրոնի նպատակն է նպաստել Շիրակի մարզում կանաչ գյուղատնտեսության զարգացմանը՝ ոլորտում զբաղվողներին ցույց տալով կանաչ գյուղատնտեսության առավելությունները։

Возможно, это изображение на открытом воздухе

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում