ԼԼիլիթ Ասատրյան

Պատգամավորական մանդատը խուլիգանի վարք դրսևորելու ինդուլգենցիա չէ. Անահիտ Ավանեսյան

Պատգամավորական մանդատը խուլիգանի վարք դրսևորելու ինդուլգենցիա չէ. Անահիտ Ավանեսյան

ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը և Աննա Մկրտչյանը այսօր, չենթարկվելով ոստիկանների պահանջին, մուտք են գործել Առողջապահության նախարարություն:

 
Անցնելով անվտանգության պատնեշի տակով, անտեսելով անվտանգության աշխատակիցների հորդորները՝ հասել են ՀՀ առողջապահության նախարարի ընդունարան, մտել նիստերի դահլիճ, որտեղ նախարարը քննարկում էր անցկացնում:
 
Նրանց վրդովեցրել էր Անահիտ Ավանեսյանի երեկ հայտնած կարծիքը, որ ոստիկանական ուժերը գործում են ժողովրդավարական սկզբունքների և օրենքի տառի համաձայն: Ընդդիմադիր պատգամավորները նախարարի ուղղությամբ են նետել զոհված տղաների նկարները, որոնք հայտնվել են հատակին: Միջադեպին ավելի ուշ արձագանքել է նախարար Ավանեսյանը:
 
«Այսօր մի քանի սանձարձակ անձինք, սողոսկելով անվտանգության պատնեշների տակից, տարրական դաստիարակության կանոնները չպահպանելով ներխուժեցին աշխատասենյակ, ճվճվացին, ձեռքերով թափահարեցին, նկարվեցին և իրենց գռեհիկ վարքագծից շատ գոհ գնացին։ Պատգամավորական մանդատը խուլիգանի վարք դրսևորելու ինդուլգենցիա չէ, այլ օրենքով սահմանված հնարավորություն՝ հանդիպում նշանակել, նորմալ մարդու պես պայմանավորված ժամին գալ, անցագիրը ցույց տալ և ներս մտնել։
 

Նորից եմ կրկնում երեկվա ասածս՝ խուլիգանական դրսևորումները պետք է ոստիկանության և այլ ուժային կառույցների կողմից օրենքով սահմանված կարգով խստորեն կասեցվեն և պատժվեն. Հայաստանը օրենքի երկիր է»,- նշված է Ավանեսյանի Ֆեյսբուքի գրառման մեջ։

 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում