ԼԼիլիթ Ասատրյան

Հիմնանորոգվում է Հ-30, Ճամբարակ-Մ-14 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 11 կմ-անոց հատվածը

Հիմնանորոգվում է Հ-30, Ճամբարակ-Մ-14 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 11 կմ-անոց հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-30, /Մ-4/-Ճամբարակ-/Մ-14/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 11+000 հատվածը։ Ինչպես հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, աշխատանքների մեկնարկը տրված է:

Возможно, это изображение на открытом воздухе

Իրականացվել է քանդման աշխատանքների շուրջ 95%-ը, հողային աշխատանքների շուրջ 35%-ը, ճանապարհային պատվածքի կառուցման շուրջ 35%-ը (4կմ երկարությամբ հատվածում տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ)։

Возможно, это изображение 1 человек, дерево и дорога

Ներկայում կատարվում են ճանապարհային պատվածքի տեղադրման, 4 կամուրջների վերանորոգման, ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքներ։ Ծրագրով նախատեսված է նաև մայթերի կառուցում, հենապատերի վերանորոգում, գաբիոնային շարվածք և այլն։

Возможно, это изображение 4 человека и дорога

11 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումն իրականացնում է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Արմստրոյ» ՍՊԸ-ն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում