ԼԼիլիթ Ասատրյան

Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն

Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն

N զորամիավորման զորամասերից մեկի ստորաբաժանումների ներգրավմամբ հունիսի 7-ին անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ներկայացվել են պայմանական մարտական իրավիճակում ստորաբաժանումների խնդիրները և փոխգործակցության կարգը, մարտի վարման կանոնները։

Առաջադրվել են ուսումնամարտական և մարտավարական խնդիրներ,  ստուգվել են հրամանատարների՝ կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում որոշումների կայացման և անձնակազմի գործողությունների ներդաշնակման հմտությունները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում