ԱԱրսեն Մկրտչյան

Մայիսի 23-ից հունիսի 3-ը ԲԸՏՄ-ն հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված շուրջ 10.5 մլն դրամի վնաս

Մայիսի 23-ից հունիսի 3-ը ԲԸՏՄ-ն հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված  շուրջ 10.5 մլն դրամի վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ 2022 թ. մայիսի 23-ից հունիսի 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության արդյունքում արձանագրվել է 49 դեպք, որից 25 դեպքով հաշվարկվել է 10.687.866 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 15 դեպքով հաշվարկվել է 1.691.900 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 980.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 24 դեպք, որից 23-ով հաշվարկվել է 10.606.296 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրվել է 4 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 49.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4-ով նշանակվել  400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 4 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 81.570 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 7 դեպք, որից 3-ով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրվել է 6 դեպք, որից 2-ով հաշվարկվել է  1.642.900 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6-ով նշանակվել 330.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրվել է 14 դեպք, որից 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 5 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 3 գործ (ընդհանուր՝ 392.800 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 917.000 ՀՀ դրամ:

Ստուգումների վերաբերյալ՝

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 11 հանձնարարագիր, որից`

2-ը՝ ընդերքօգտագործում.

5-ը՝ ՓՀԷԿ.

4-ը՝ արտադրություն։

Նախկինում իրականացված 11 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 30 որոշում՝ 3.470.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 175.472.632 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 6 հանձնարարական։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում