ԱԱրսեն Մկրտչյան

Սպառողները կարող են դառնալ բարեփոխումների շարժիչ ուժը. այսօր Սննդամթերքի անվտանգության միջազգային օրն է

Սպառողները կարող են դառնալ բարեփոխումների շարժիչ ուժը. այսօր Սննդամթերքի անվտանգության միջազգային օրն է

ՀՀ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը շնորհավորել է սննդամթերքի անվտանգության ոլորտի աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ: Տեսչական մարմնի ղեկավարը նշել է.

 

«Շնորհավորում եմ բոլորիս Սննդամթերքի անվտանգության համաշխարհային տոնի կապակցությամբ։ Օրը հռչակվել է միացյալ ազգերի կազմակերպության կողմից և նպատակ ունի ամրապնդել բոլորիս կողմից սպառվող սննդամթերքի անվտանգության ապահովման ջանքերը։
 
Չնայած որ վերջին տասնամյակում սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտում գրանցվել են նշանակալի հաջողություններ, սննդամթերքից առաջացած հիվանդությունների համընդհանուր բեռը մնում է անտանելի ծանր։
 
Համաձայն վերլուծությունների` աշխարհում տարեկան մոտ 600 մլն մարդ, այսինքն՝ երկրագնդի մոտ 10%-ը, հիվանդանում, իսկ 420 հազար մարդ մահանում է ախտահարված սնունդ օգտագործելու հետևանքով։
 
Սննդամթերքի անվտանգությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայ բնակչության առողջության լավացման և պարենային անվտանգության ապահովման, այլև կենսագործունեության միջոցների աղբյուրների ամրապնդման, տնտեսական զարգացման, առևտրի և երկրի միջազգային հեղինակության համար։
 
Հաշվի առնելով, որ վարակումը կարող է տեղի ունենալ «դաշտից պատառաքաղ» շղթայի բոլոր փուլերում, սննդամթերքի անվտանգությունը համընդհանուր խնդիր է։ Համընդհանուր ասելով հասկանում ենք բոլորին` արտադրողներին, վերամշակողներին, տեղափոխողներին, պահպանողներին, վաճառողներին, սպառողներին, ինչպես նաև պետական մարմիններին։
 
Ինչպես ասել է մեր կառույցի լավ բարեկամը` Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետ Մերի Քենին, սպառողները կարող են դառնալ բարեփոխումների շարժիչ ուժը։
 
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտում, ի դեմս ինձ, կարևորում է սննդամթերքի անվտանգության ռիսկի գիտական գնահատումը, գնահատված ռիսկի կառավարումը և, իհարկե, ռիսկի հաղորդակցումը։ Ես վստահ եմ այս 3 բաղադրիչների համահունչ աշխատանքին. «դաշտից պատառաքաղ» շղթայի անխզելիության, մեկ առողջության գաղափարի պատշաճ ներդրման, կրթության և գիտության զարգացման պայմաններում միայն հնարավոր կլինի հասնել սննդամթերքի անվտանգության միջազգային չափանիշներն։
 
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս սննդամթերքի անվտանգության օրվա կապակցությամբ»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում