ՀՀայկարամ Նահապետյան

Բյուրեղավանում ավարտական միջոցառումից հետո թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել է 14 անձ

Բյուրեղավանում ավարտական միջոցառումից հետո թունավորման ախտանիշներով հոսպիտալացվել է 14 անձ

2022 թվականի հունիսի 3-ին Բյուրեղավանի հիմնական դպրոցի աշակերտները ծնողների և ուսուցիչների հետ (թվով 65 անձ) նշել են ավարտական միջոցառում, որի ժամանակ օգտագործել են խոզի մսի և հավի ճտի խորոված, բանջարեղենային աղցան՝ հավի կրծքամսով և ձեթով, ինչպես նաև գործարանային արտադրության հյութեր: 

 
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են՝ միջոցառման հաջորդ օրը ներկաներից դիմել են «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ, որտեղից ուղեգրվել են «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ» ՓԲԸ: Դիմողներն ունեցել են թուլություն, դող, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, լուծ, ուժեղ ցավեր որովայնի շրջանում:
 

Հունիսի 6-ի ժամը 17:45-ի դրությամբ «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ» ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացված է 14 հիվանդ:

 

Տուժածները ստանում են համապատասխան բուժում, վիճակները գնահատվում է միջին ծանրության:

 

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից հիվանդներից լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել են կենսանմուշներ և խմելու ջրի նմուշ։

 

Դեպքի մասին տեղեկատվությունը տրամադրվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին:

 

Աշխատանքները շարունակվում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում