ԱԱրևիկ Աբելյան

Կյանքից հեռացել է դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը

Կյանքից հեռացել է դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը

Հայաստանի թատերական գործիչների միությունը հայտնում է՝ կյանքից հեռացել է թատերական գործի կազմակերպիչ, դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վրեժ Հակոբյանը։

 
Վրեժ Հակոբյանը հանդիսատեսին հայտնի է ոչ միայն թատրոնում, այլև կինոյում կերտած իր դերերով՝ Ռոդրիգո Շեքսպիրի «Օթելլո» դրամայից, Սերոբը՝ Վ. Փափազյանի «Ժայռը» պիեսից, Արտակ Մոկացը՝ Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» վեպից, «Կարինե», «Խաթաբալա», «Երկունք», «Արևիկ» և այլ կինոֆիլմերից:

Թատերարվեստում և կինոարվեստում ունեցած իր ակնառու վաստակի համար Վրեժ Հակոբյանն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀԹԳՄ ոսկե մեդալների:

Վրեժ Հակոբյանը ծնվել է 1938 թ. Աթենքում: 1947 թ. հայրենադարձվել է: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի Արմեն Գուլակյանի արվեստանոցը: Երկար տարիներ աշխատել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում