Ապաշրջափակվող բոլոր ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո. Արարատ Միրզոյան

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի արտաքին գործերի նախարարության կարևորագույն գերակայությունը շարունակել են մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Ըստ նախարարի՝ արտաքին քաղաքական աշխատանքի կարևոր ուղղություններից մեկն էլ եղել է տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակումը: Հիշեցնելով այդ հարցով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի մասին՝ Միրզոյանը տեղեկացրել է, որ 2021-ի ընթացքում 8 պաշտոնական հանդիպում է եղել:

Արարատ Միրզոյան (ՀՀ արտաքին գործերի նախարար) - Որպես արդյունք 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների և դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի, ԵԽ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումների, երկաթուղային հաղորդակցությունը վերագործարկելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են:

Կա ընդհանուր ընկալում այն մասին, որ բոլոր ապաշրջափակվող տրանսպորտային ենթակառուցվածքները, ճանապարհները, երկաթուղիները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում