ԼԼիլիթ Ասատրյան

ՄՊՀ-ն նախաձեռնել է չփաթեթավորված թռչնամսի իրացման ոլորտի բարեփոխումներ

ՄՊՀ-ն նախաձեռնել է չփաթեթավորված թռչնամսի իրացման ոլորտի բարեփոխումներ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշակել և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1560-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/4412:

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է.

1) նախատեսել չփաթեթավորված թռչնամսի վերաբերյալ տեղեկատվության ընդհանուր հասանելիություն.

2) սահմանել սպառողի պահանջով չփաթեթավորված թռչնամսի վերաբերյալ տեղեկատվության տրամադրելու պահանջ։

Նախագիծը միտված է չփաթեթավորված թռչնամսի իրացման ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների գործունեության համար հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը, ինչպես նաև սպառողների շահերի արդյունավետ պաշտպանության ապահովմանը և բխում է Հանձնաժողովի կողմից թռչնամսի շրջանառության ոլորտում 2021 թվականին իրականացված ուսումնասիրության արդյունքներից, որոնք հասանելի են հետևյալ հղմամբ՝ http://competition.am/wp-content/uploads/2022/03/Trchnamis-2.pdf։

Կարևորելով բոլոր շահագրգիռ անձանց և մարմինների մասնակցությունը և նրանց հետ համագործակցությունը՝ ՄՊՀ-ն առաջարկում է մինչև 2022 թվականի հունիսի 20-ը ներկայացնել նախագծի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում