ԼԼիլիթ Ասատրյան

Շրջակա միջավայրի օրը «Դիլիջան» ազգային պարկում նշանավորվեց էկոկրթական միջոցառմամբ

Շրջակա միջավայրի օրը «Դիլիջան» ազգային պարկում նշանավորվեց էկոկրթական միջոցառմամբ

Այսօր «Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն»-ում գեղեցիկ բնապահպանական, էկոկրթական միջոցառմամբ ամփոփվել են «Շրջակա միջավայրն առանց պլաստիկի» մրցույթի արդյունքները։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից։

 
May be an image of 4 people, people standing and outdoors
 

«Կենտրոնի այցելուների և միջոցառման հյուրերի համար կազմակերպվել էր «Շրջակա միջավայրն առանց պլաստիկի» խորագրով նկարնների և թափոնարվեստի ցուցադրություն։

 
No photo description available.
 

Օրվա առթիվ շնորհավորական ուղերձներով և ողջույնի խոսքով հանդես եկան «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Ղազարյանը, Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը։

 
No photo description available.
 

«Նայելով երեխաների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքներին և նկարներին, և առհասարակ մանկական այս վարքագիծը բնության նկատմամբ, լցվում ենք մեծ հույսով, որ ապագայում բնության պահպանությունն ամուր ձեռքերում է։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ուսուցիչներին և մասնագետներին, ովքեր պատասխանատուն են ձեր աչքերում երևացող բնության պահպանությանը միտված ջանքերի։

 
May be an image of 6 people and people standing
 
Միայն էկոլոգիական կրթության որակի բարելավմանը, հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, հասարակության էկոլոգիական գիտակցության ձևավորմանն ուղղված քայլերը կարող են ապահովել անհատների և հասարակության գործունեության բոլոր ձևերում պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի հանդեպ` բարելավելով կյանքի որակը և առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը»,-նշել է Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը։
 
May be an image of 8 people, child and people standing
 

Միջոցառման տոնական մասի ավարտից հետո մրցույթի մասնակից երեխաներին տրվել են պատվոգրեր և խրախուսական նվերներ։

 
May be an image of 18 people and people standing

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում