ԼԼիլիթ Ասատրյան

Ներկայացվել են կայուն պարենային համակարգեր ունենալու հնարավոր անհրաժեշտ քայլերը

Ներկայացվել են կայուն պարենային համակարգեր ունենալու հնարավոր անհրաժեշտ քայլերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի գլխավորությամբ կայացել է պարենային անվտանգություն և պարենային կայուն համակարգեր թեմայով միջազգային կառույցների ղեկավար կազմի հետ հանդիպումը: Այդ մասին ասված է նախարարության Ֆեյսբուքի էջում։

Հնարավոր է սա 11 մարդ, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է

«Արման Խոջոյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որից հետո ներկայացրել է պարենային անվտանգության, ինչպես նաև կայուն պարենային համակարգեր ունենալու մարտահրավերները, տեսլականը և առաջիկայում հնարավոր անհրաժեշտ քայլերը:

Հնարավոր է սա 7 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է

Նա նաև անդրադարձել է նախորդ մի քանի տարիների ընթացքում առաջացած համաշխարհային պարենային անվտանգության բազմաթիվ խնդիրներին՝ մասնավորպես շեշտը դնելով մատակարարման շղթայի խաթարումների, պարենային ապրանքների գների բարձրացման, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի վրա»,- նշված է գրառման մեջ։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում