ԼԼիլիթ Ասատրյան

Արցախում խստացված ռեժիմով ծառայությունը շարունակվում է

Արցախում խստացված ռեժիմով ծառայությունը շարունակվում է

Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի կարգադրությամբ  Արցախի ողջ տարածքում շարունակվում է խստացված ռեժիմով ծառայությունը:

 
Մայիսի 17-ից Ոստիկանությունն իրականացնում է հատուկ միջոցառումներ։ Այդ մասին ասված է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության Ֆեյսբուքի էջում։
 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ կանգնած են և ճանապարհը-ի նկարն է
 

«Ճանապարհային ոստիկանությունը` համատեղ տարածքային ստորաբաժանումների և Արցախի ԱԱԾ ծառայողների, երեկ՝ հունիսի 4-ին հատուկ միջոցառումներ է իրականացրել Մարտունու և Ասկերանի շրջաններում, որին հետևել է ՃՈ պետ Մավրիկ Նասիբյանը:

 

Ուժեղացված ծառայության շրջանակներում կանգնեցվել են բոլոր տրանսպորտային միջոցները, ստուգվել ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը, վարորդների և քաղաքացիների ներկայությամբ զննվել են տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը։

 
Հնարավոր է սա 1 անձ, ավտոմեքենա և ճանապարհը-ի նկարն է
 

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերված խախտումների, հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխված տրանսպորտային միջոցների, մեքենաներում հայտնաբերված ապօրինի զենքի կամ ռազմամթերքի, ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների, առանց կամ կեղծ համարանիշերի և առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու վերաբերյալ տեղեկությունները կհրապարկվի 02 հաղորդաշարի առաջիկա թողարկմանը»,- նշված է գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում