Թողարկվել է նամականիշ՝ նվիրված ծագումով հայ նշանավոր լեհ դեղագործ Իգնասի Լուկաշևիչի ծննդյան 200-ամյակին

Թողարկվել է նամականիշ՝ նվիրված ծագումով հայ նշանավոր լեհ դեղագործ Իգնասի Լուկաշևիչի ծննդյան 200-ամյակին

Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ մայիսի 31-ին թողարկվել է նամականիշ՝ նվիրված հայկական ծագումով նշանավոր լեհ դեղագործ, Լեհաստանի նավթային արդյունաբերության հիմնադիր, գյուտարար և բարեգործ Իգնասի Լուկաշևիչի (1822-1882 թթ.) ծննդյան 200-ամյակին և Հայաստանի ու Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

 
Ի. Լուկաշևիչը 1853 թ․ հայտնագործել է կերոսինի զտումը և կերոսինի լամպը, իսկ 1856թ․ Լեհաստանում կառուցել է աշխարհի առաջին ժամանակակից նավթավերամշակման գործարանը։
 

Նամականիշի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում