ԱԱրևիկ Աբելյան

Եռակողմ հայտարարությունից մինչև 2022 թ. հունիսի 1-ը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից արցախցիների նկատմամբ կատարվել է 89 հանցագործություն

Եռակողմ հայտարարությունից մինչև 2022 թ. հունիսի 1-ը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից արցախցիների նկատմամբ կատարվել է 89 հանցագործություն

Արցախի դատախազությունը տվյալներ է ներկայացրել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մինչև 2022 թվականի հունիսի 1-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախցիների դեմ կատարված հանցավոր դեպքերի վերաբերյալ:

Ըստ այդմ՝  2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մինչև 2022 թ. հունիսի 1-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախցիների նկատմամբ կատարվել է ընդհանուր 89 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է 72 քրեական վարույթ:

Սպանվել է 16 անձ (3-ը՝ քաղաքացիական), սպանության փորձի ենթարկվել 101-ը (44-ը՝ քաղաքացիական), հրազենային վիրավորում ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել՝ 43-ը:

 
2020 թ. նոյեմբեր ամսից առ այսօր Ստեփանակերտ քաղաքի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջանների գյուղերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվում մոտակա հայկական բնակավայրերի ուղղությամբ կամ օդ, որի միջոցով փորձ է արվում ահաբեկել խաղաղ բնակչությանը և նրանց մշտապես պահել վախի մթնոլորտում:
 
Այս և այլ տվյալները առավել մանրամասն ներկայացված են ստորև.
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում