ԼԼիլիթ Ասատրյան

Արգավանդ-Շիրակ կամուրջը հանձնվում է շահագործման. Տիգրան Ավինյան

Արգավանդ-Շիրակ կամուրջը հանձնվում է շահագործման. Տիգրան Ավինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«2019 թ. սեպտեմբերին Արգավանդ-Շիրակ ավտոճանապարհի կամուրջի հիմնարկեքի արարողությամբ ազդարարեցինք Երևանի նոր ճանապարհային կարևոր հանգույցի շինարարության մեկնարկը։

Այն «Հյուսիս-հարավ» ծրագրի բաղադրիչներից է, որի կառուցման հարցերը բազմիցս քննարկել ենք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստերում և այդ ժամանակ էլ հաստատել այն։

Այսօր եկել է պահը` տեսնելու մեր որոշումների արդյունքները. շինարարությունը հաջողությամբ ավարտված է, իսկ կամուրջը հանձնվում է շահագործման։

Արգավանդ-Շիրակ կամուրջը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Երևանի համար։

Լինելով Հրազդան գետի վրա կառուցված 5-րդ կամուրջը` այն էականորեն նպաստելու է նաև մայրաքաղաքում երթևեկության թեթևացմանը։ Մեծ ծրագրերը դեռ առջևում են»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում