ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Ծաղկահովիտ-Կանիաշիր ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՃՏՊ Ծաղկահովիտ-Կանիաշիր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 3-ին` ժամը 20։43-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանիաշիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Կանիաշիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի․ Ա․ ծնված 2000 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել մոտակա դաշտի մեջ․ կան տուժածներ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներ՝ Մ․ Հ․-ին (ծնված 2007 թ․), Ս․ Խ․-ին (ծնված 2004 թ․), Ս․ Ս․-ին (ծնված 2006 թ․), Վ․ Տ․-ին (ծնված 2008 թ․) մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Ծաղկահովիտի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում