ԼԼիլիթ Ասատրյան

Ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել տրանսպորտային 57 միջոց, որոնցից 48-ի ղեկին եղել են անչափահասներ

Ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել տրանսպորտային 57 միջոց, որոնցից 48-ի ղեկին եղել են անչափահասներ

Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ներկայացրել է «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 18:00-ի դրությամբ:

 

«Վերջին զանգի միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 18․00-ի դրությամբ, ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել տրանսպորտային 57 միջոց, որոնցից 48-ի ղեկին եղել են անչափահասներ, 7 անձ մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի, մեկը՝ փոխարինված համարանիշով, մեկը՝ ոչ սթափ վիճակում։

 
Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար չի արձանագրվել»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում