21 000 աշակերտ ավարտեց դպրոցը, ևս 34 500-ը՝ 9-րդ դասարանը

ՔՔրիստինե Ոսկանյան

Վերջին դասից առաջ վերջին շտկումներն են: Լայն ժպիտով, մի քիչ հուզմունքով ու դեռևս դպրոցականի կարգավիճակով: Վերջին դասի ամեն մի դրվագը լուսանկարում են, չարաճճիությունները հիշում: Իսկ դպրոցական խենթություններ` որքան ասես:

12-րդցիները միմյանց հետ 3 տարի են սովորել, որից 1,5-ը՝ հեռավար ձևաչափով: Այս դասարանը նախորդ շրջանավարտներից տարբերվում է՝ ասում է դասղեկը: Աշակերտների ունակությունները ուսուցչուհուն տպավորել են:

Մերի Վենգրժանովիչ (դասղեկ) - Փայլուն երեխաներ էին հավաքվել, ի սկզբանե քննություններով անցած լավ գիտելիքների պաշար ունեցող, բացարձակ նեղություն չի տվել այս դասարանը:

Օրվա գլխավոր միջոցառումը բակում էր: Դպրոցական վալսը Խաչատրյանական հնչյունների ներքո էր:

Այսօր հանրապետությունում դպրոցն ավարտեց 21 000 դպրոցական, ավելի քան 34 500 էլ 9-րդ դասարանի շրջանավարտներն են: Պետական մանկավարժական հենակետային վարժարանի շրջանավարտներին շնորհավորելու էր եկել փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Այստեղ գտնվելով այն ուղերձը փոխանցենք, որ մանկավարժական մասնագիտությունը լավ հեռանկար է, որ երիտասարդները կարող են ընտրել ապագա անելիք:

Կրթօջախն ավարտածների 20-30 տոկոսը պետական մանկավարժական համալսարան է դիմում: Մասնագիտական կողմնորոշման, բուհ-վարժարան ակտիվ կապի շնորհիվ այս տարի դիմորդների թիվը մի փոքր մեծացել է, վստահեցնում է բուհի ռեկտորը:

Սրբուհի Գևորգյան (ՀՊՄՀ ռեկտոր) - Բազմաթիվ սերունդներ ենք տվել, փայլուն սերունդներ ենք տվել, սերունդներ, որոնք համալրել են տարբեր բուհեր ու բարձր որակ են ցույց տվել: Այն մոնիտորինգը, որ անց ենք կացնում, ակնհայտ վկայում է այն մասին, որ գրեթե չենք ունեցել շրջանավարտ, որը դիմել է ու չի ընդունվել: Կհաղթահարեն քննությունների պատնեշը ու բարձր որակ կդրսևորեն:

Վերջին տարիներին հենակետային վարժարանում նորոգման աշխատանքներ էին: Այս ուսումնական տարում աշակերտները սովորել են նոր ու ավելի հաճելի միջավայրում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում