ԳԳոհար Սարգսյան

Նարեկ Մկրտչյանը՝ ԽՍՀՄ խնայբանկի ավանդների փոխհատուցման գործընթացի մասին

Նարեկ Մկրտչյանը՝ ԽՍՀՄ խնայբանկի ավանդների փոխհատուցման գործընթացի մասին

ԽՍՀՄ Խնայբանկի իրավահաջորդը Հայաստանում «ՎՏԲ Հայաստան» բանկն է։ Այս մասին ներկայացվեց ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

Շահառուները պետք է մոտենան բանկ, տվյալների նույնականացումից հետո տեղեկությունը փոխանցվում է Միասնական սոցիալական ծառայությանը: Կառավարության՝ 2014 թվականի որոշմամբ՝ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն ավանդների փոխհատուցումից օգտվում են արտահերթ կարգով:

Նշենք, որ սահմանամերձ 39 բնակավայր, հիմնականում Սյունիքի մարզից, դարձել են սահմանամերձ: Սրանով պայմանավորված` 2021 թվականին եղել է դիմումների աննախադեպ աճ, և եղել են մեծ հերթեր:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նկատեց, որ այս առումով դժգոհություններն օբյեկտիվ են:

«Որոշակի օբյեկտիվ դժգոհություններ կան կուտակված հերթերի մասին: Ցանկանում եմ հայտարարել ևս մեկ անգամ, որ ճշտումները և արխիվային փաստաթղթերը մեզ մոտ չեն և մենք չենք շահառու հանդիսանալու մասին տեղեկատվությունը հաստատում: Տեղեկատվությունը թվայնացված չէ, որոշակի ժամանակ է պահանջվում, մինչև կարողանում են նույնականացնել քաղաքացուն: Բայց պետք է արձանագրենք այն փաստը, որ, ըստ էության, Կառավարությունն իր վրա վերցրած պարտականությունն իրականացնում է: Նաև մեր երկրի ֆինանսատնտեսական հնարավորությունները գնահատելով` քննարկման առարկա ենք դարձնելու նաև 1939 թվականից բարձր թվերի ծնված քաղաքացիների ավանդների վերադարձի հարցը»,- ասաց Մկրտչյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում