ԼԼիլիթ Ասատրյան

Հրդեհ` Սարդարապատ գյուղում

Հրդեհ` Սարդարապատ գյուղում

Հունիսի 3-ին, ժամը 01:19-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղում այրվում է բնակելի տնակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարդարապատ գյուղի 30-րդ փողոցում գտնվող տնակներից մեկին կից քարե շինությունում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:46-ին, մարվել՝ 02:35-ին: Շինությունում (մոտ 20 քմ) այրվել են կենցաղային իրեր և կանխվել է հրդեհի տարածումը դեպի տնակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում