ԳԳևորգ Թոսունյան

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը կարևորել են մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ փոխնախագահը կարևորել են մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիխին Չենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատին:

Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Հայաստանի համար ԱԶԲ-ի հետ ձևավորված համագործակցությունը, ինչպես նաև ընդգծել 2019-2023 թթ. համատեղ գործունեության ռազմավարության կարևորությունը: Օգտվելով հանդիպման առիթից՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ին քովիդի դեմ պայքարի ընթացքում Հայաստանին աջակցելու համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ենթակառուցվածքների, էներգետիկայի և կրթության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերը:

Երկուստեք կարևորվել են մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Այդ համատեքստում Մհեր Գրիգորյանը շեշտել է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման և բիզնես գործունեության թափանցիկության բարձրացման տեսանկյունից ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը:

Փոխվարչապետն ու ԱԶԲ փոխնախագահը մտքեր են փոխանակել Հայաստանում թվայնացման և հանրային կառավարման ոլորտում բարեփոխումների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումների արդյունքում առկա մարտահրավերներին: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում