ԳԳոհար Սարգսյան

Կառավարությունը կհատկացնի լրացուցիչ 150 միլիոն դրամ՝ զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման համար

Կառավարությունը կհատկացնի լրացուցիչ 150 միլիոն դրամ՝ զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով ՀՀ 2022 թ. պետական բյուջեից կհատկացվեն միջոցներ՝ զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառման շրջանակում շահառուներին փոխնակ մոր ծառայությունից օգտվելու և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերը մասնակի փոխհատուցելու համար:

Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրի ֆինանսավորման համար բյուջեից հատկացնել ևս շուրջ 150 մլն դրամ: Հիմնավորման համաձայն՝ միջոցառման համար նախատեսված է 12,400.0 հազար դրամ՝ 8 շահառուի կատարած ծախսերը մասնակի փոխհատուցելու համար, ինչը, սակայն բավարար չէ, հաշվի առնելով, որ միջոցառման շրջանակում փոխհատուցում ստանալու համար շահառու ծնողների թիվը շարունակում է ավելանալ: 2021 թ. դեկտեմբերի 1-ի հետո ստացվել է ավելի քան 200 դիմում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում