ԼԼիլիթ Ասատրյան

Իրացումից հանվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

Իրացումից հանվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել մայրաքաղաքի Իսակովի 7/12 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Նշան Սմբատյանին պատկանող իրացման կետում։ Այդ մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

 
Հնարավոր է սա ներսում-ի նկարն է
 

Վերահսկողության ընթացքում խանութում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած սննդամթերք, մասնավորապես՝ վաֆլի «Նեժնիյե» (2 հատ, 125գ, «Սովռանո» ՍՊԸ), լուծվող թխվածքաբլիթ (1 հատ, 180 գ), ծամվող մարմելադ «Յոգուրտային» (140 գ 1 հատ, «Կոնվեկտ» ՓԲԸ), ծամվող կոնֆետ «Մարմա թթու» (70 գ 3 հատ, «Կոնվեկտ» ՓԲԸ), ծամվող մարմելադ «Մարմարա ֆրումելադիկ» (70 գ 1 հատ, «Կոնվեկտ» ՓԲԸ), բլղուր (0,5 կգ, 2 հատ, «Ալեքս & հոլդինգ» ՍՊԸ), շոկոլադ ջնարակապատ Белочка (250 գ, 1 հատ, «Մեգաֆուդ» ՍՊԸ), կլոր բրինձ 1 կգ, «Անուշ լինի» ՍՊԸ), պանրիկ President 400 գ (1 հատ, «Լակտալիս արմա» ՍՊԸ)։

 

Վերը նշված ապրանքատեսակները հանվել են վաճառքից և ոչնչացվել։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում