ԳԳոհար Սարգսյան

ՄԻՊ-ի 2021 թվականի բյուջեի կատարողականը կազմել է 97.4 տոկոս

ՄԻՊ-ի 2021 թվականի բյուջեի կատարողականը կազմել է 97.4 տոկոս

2021 թվականի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից պետական բյուջեով նախատեսված էր մեկ ծրագրի իրականացում, որը ներառում էր 5 միջոցառում՝ տարեկան պլանով 532.4 միլիոն դրամ ֆինանսավորմամբ:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ այնուհետև ճշտվել էր ֆինանսական պլանը, և այն ավելացվել է մոտ 12 միլիոն դրամով՝ կազմելով 545. 6 միլիոն դրամ:

«Փաստացի ծախսերը 2021 թվականի ընթացքում 5 միջոցառումների գծով կազմել են 531.3 միլիոն դրամ: Կատարողականը 97.4 տոկոս է: 2021 թվականի փաստացի ֆինանսավորումը 2020 թվականի նկատմամբ գերազանցվել է 12.6 տոկոսով կամ 59.3 միլիոն դրամով»,- ասաց Խաչատրյանը:

ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն էլ ավելացրեց, որ 2021 թվականին ՄԻՊ-ի աշխատակազմը 2 դրամաշնորհային ծրագիր է իրականացրել:

«Երկու դրամաշնորհի ընդհանուր գումարը կազմել է 22.9 միլիոն դրամ»,- ասաց Գրիգորյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում