ԼԼիլիթ Ասատրյան

«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները կարճատև տեսակցությունից դուրս եկած դատապարտյալի մոտ հայտնաբերել են թմրամիջոցներ

«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները կարճատև տեսակցությունից դուրս եկած դատապարտյալի մոտ հայտնաբերել են թմրամիջոցներ

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում խուզարկության է ենթարկվել կարճատև տեսակցությունից դուրս եկած կալանավորված անձը:

ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ վերջինիս մոտ հայտնաբերվել է հագուստում թաքցված փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, փաթեթների հետ միասին 19,3 գրամ քաշով  առանձնացված զանգվածներ, ինչպես նաև դարչնագույն և սպիտակ, փոշենման զանգվածներ՝ փաթեթների հետ միասին, համապատասխանաբար՝ 1 և 2,4 գրամ քաշերով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում