ԳԳոհար Սարգսյան

2021 թվականին Հայաստան է եկել 870 հազար զբոսաշրջիկ. Վահան Քերոբյան

2021 թվականին Հայաստան է եկել 870 հազար զբոսաշրջիկ. Վահան Քերոբյան

2021 թվականին Հայաստան է եկել 870 հազար, իսկ 2020 թվականին՝ 355 հազար զբոսաշրջիկ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Այս տարվա առաջին 4 ամիսներին ունենք 355 հազար զբոսաշրջիկ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3 անգամ ավելի մեծ է այս տարվա ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը:

Քերոբյանը նշեց, որ առաջիկա տարիներին պլանավորվում են խոշոր ներդրումներ զբոսաշրջային ենթակառուցվածքների մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում