ԳԳոհար Սարգսյան

Սահմանային վեճերը պետք է տեղափոխվեն իրավական, մասնագիտական հարթություն. Գնել Սանոսյան

Սահմանային վեճերը պետք է տեղափոխվեն իրավական, մասնագիտական հարթություն. Գնել Սանոսյան

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նշենք, որ նախարարի տեղակալն ընդգրկված է այդ հանձնաժողովում:

Լրագրողները հիշեցրին, որ դրանից հետո սահմանին զինվոր է զոհվել: 

«Ցավալի ու դատապարտելի է, որ դրանից հետո նման միջադեպեր ունենք, բայց կարծում եմ՝ հայկական կողմը կրկին պատրաստ է այդ աշխատանքներում նորմալ ներգրավվել, իրավական հիմքերով աշխատանք տանել: Այս աշխատանքը պետք է բոլոր կողմերին: Սահմանային վեճերը պետք է տեղափոխվեն իրավական, մասնագիտական հարթություն, ոչ թե զինվորները կռվեն, իրար կրակեն, այլ քարտեզագիրները, կադաստրի աշխատողները սահմանում աշխատեն, սահմանը գծեն»,- ասաց ՏԿԵ նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում