ԳԳոհար Սարգսյան

Պետք է որոշենք՝ ամբողջությա՞մբ ենք ընդունում, թե՞ փուլ-փուլ. Բադասյանը՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին

Պետք է որոշենք՝ ամբողջությա՞մբ ենք ընդունում, թե՞ փուլ-փուլ. Բադասյանը՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին

ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձավ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի մասին հարցին:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2024-ից եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման մտադրության մասին:

«Մենք պետք է որոշում կայացնենք՝ ամբողջությա՞մբ ենք ընդունում բոլորի նկատմամբ, թե՞ փուլ-փուլ ենք գնում:

Ինչ վերաբերում է տեխնիկական մասի ապահովմանը, ապա մեր համակարգերը զարգացնելու մասով բավականին մեծ գումարներ ունենք: Կարծում եմ՝ որոշումը կայացնելու արդյունքում տեխնիկական որևէ խնդիր ՊԵԿ-ի կողմից չի լինի»,- ասաց Բադասյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում