ԼԼիլիթ Ասատրյան

Հրաչյա Սարգսյանը ներկա է գտնվել «Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոն» ծրագրի գալա-համերգին

Հրաչյա Սարգսյանը ներկա է գտնվել «Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոն» ծրագրի գալա-համերգին

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է «Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոն» ծրագրի գալա-համերգը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

May be an image of 8 people, people standing and indoor

Միջոցառմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու անդամներ, վարչական շրջանների ղեկավարներ, հյուրեր:

May be an image of one or more people and indoor

2021-2022 ուստարվա լավագույն դպրոցներն ընտրվել են հեղինակավոր մասնագիտական հանձնաժողովից ստացված գնահատականների ամփոփմամբ: Տարվա լավագույն դպրոցների հնգյակին պատվոգրեր է հանձնել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Մրցույթ-փառատոնում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցը, երկրորդ հորիզոնականը՝ Ս. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցը, երրորդ հորիզոնականը՝ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, չորրորդ և հինգերորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցն ու Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցը:

«Տարվա հայտնություն» մրցանակին այս տարի արժանացել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի հարվածային գործիքների բաժնի սովորող Հրանտ Մանուկյանը:

Մրցույթ-փառատոնի շարունակական զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար Երևանի քաղաքապետի պատվոգրով է պարգևատրվել նաև Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության գլխավոր մասնագետ Կատրին Ղազարյանը:

Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ նմանատիպ միջոցառումները կարևորագույն նշանակություն ունեն մշակութասեր սերունդ կրթելու և դաստիարակելու գործում:

«Մշակութային միջոցառումները գտնվում են Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում, և համայնքն անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մայրաքաղաքի մշակութային կյանքն էլ ավելի աշխուժանա և ընդգրկի տարբեր ուղղություններ: Շնորհակալություն եմ հայտնում մշակութային օջախների աշխատակիցներին, որոնք ջանք չեն խնայել՝ տաղանդաշատ երեխաներ կրթելու և դաստիարակելու համար»,- նշել է քաղաքապետը:

May be an image of 3 people, people standing and indoor
May be an image of 1 person, playing a musical instrument, standing and indoor
May be an image of 2 people and indoor
May be an image of 1 person, standing and indoor

Փառատոնի մրցութային փուլն իրականացվել է մայիսի 3-17-ը՝ ընդգրկելով 11 անվանակարգ․ դաշնամուր, լարային, փողային, հարվածային գործիքներ, ազգային նվագարաններ, մեներգեցողություն, երգչախումբ, դասական համույթ, ազգային նվագարանների համույթ, երաժշտության տեսություն, կոմպոզիցիա:

Երևանյան մշակութային օջախներում սովորող 9000 աշակերտից մրցույթին մասնակցել են 1500-ը, գալա-համերգին ելույթ ունեցան 500-ը:

Գալա-համերգն ամփոփվել է Երևանի օրհներգի հնչյունների ներքո: Էրեբունի-Երևանը կատարել է երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 240 սանից կազմված հավաքական երգչախումբը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում