ԳԳոհար Սարգսյան

ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել շարունակել աջակցությունը ՆԳՆ ստեղծման գործում

ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել շարունակել աջակցությունը ՆԳՆ ստեղծման գործում

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) քարտուղարության ներկայացուցիչներին:

 

Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության օրակարգը՝ անդրադառնալով նաև կոռուպցիայի դեմ պայքարի և ոստիկանության բարեփոխումների բնագավառներում ԵԱՀԿ-ի շարունակական ու արդյունավետ աջակցությանը: Երկուստեք բարձր է գնահատվել հակակոռուպցիոն և ոստիկանության բարեփոխումների շրջանակներում արդեն իսկ կատարված աշխատանքը:

 

Կողմերն անդրադարձել են ոստիկանության բարեփոխումների հետագա ուղղություններին՝ շեշտը դնելով հատկապես ներքին գործերի նախարարության ստեղծման, ոստիկանության զորքերի վերամոդելավորման և այդ գործընթացում ԵԱՀԿ-ի հետ համագործակցության վրա:
 
Քննարկվել են նաև ոստիկանություն-հասարակություն համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր:

 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու արդյունավետ համագործակցությունը Կառավարության բարեփոխումների օրակարգին համապատասխան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում