ԼԼիլիթ Ասատրյան

Այգավան գյուղում տրակտորը շրջվել է. վարորդը տեղում մահացել է

Այգավան գյուղում տրակտորը շրջվել է. վարորդը տեղում մահացել է

Մայիսի 30-ին՝ ժամը 15։42-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի հողատարածքներում քաղաքացին ընկել է տրակտորից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Chinvan 804 մակնիշի տրակտորը (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1965 թ.) դաշտում կողաշրջվել է փոսի մեջ․ վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով տրակտորն ուղղել են և վարորդի դին դուրս բերել տրակտորի տակից։

Փրկարարներն Ա․ Մ.-ի դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում