ԼԼիլիթ Ասատրյան

էկոնոմիկայի նախարարի տեղակալը հանդիպել է կահույքի արտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ

էկոնոմիկայի նախարարի տեղակալը հանդիպել է կահույքի արտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ

Մայիսի 28-ին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հանդիպել է կահույքի արտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ: Այդ մասին ասված է նախարարության Ֆեյսբուքի էջում:

 
Հնարավոր է սա 10 մարդ, մարդիկ նստած են, մարդիկ կանգնած են և ներսումը-ի նկարն է

 

«Հանդիպման նպատակն է նախարարության արդյունաբերության զարգացման` մասնավորապես գերակա ոլորտային թեթև արդյունաբերության աջակցման ծրագրերի շրջանակներում ուսումնասիրել ոլորտը, վերհանել առկա խնդիրները և աջակցել՝ հնարավոր լուծումների և ոլորտի զարգացման ծրագրերի մշակման միջոցով:

 

Առաջիկա երկու ամիսների ընթացքում նախատեսվում է անցկացնել ոլորտի փորձագիտական հետազոտություն` հիմնված արտադրամասերում անհատական այցերի, արտադրողների հետ անհատական քննարկումների, տեղեկատվության հավաքագրման և միջազգային լավագույն փորձի վրա:

 

Էկոնոմիկայի նախարարությունը ծրագիրը իրականացնում է Գերմանիայի միջազգային համագոործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ, որի նպատակն է մշակել ոլորտի խթանմանն ուղղված ռազմավարական ծրագիր և արդյունքում բարելավել կահույքի արտադրանքի ոլորտի կայուն տնտեսական զարգացման պայմանները և աջակցել ներառական աճին»,- նշված է գրառման մեջ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում