ԱԱրևիկ Աբելյան

Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի

Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի

Մայիսի 29-ի, 30-31-ի, հունիսի 1-2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ի, 30-31-ի, հունիսի 1-2-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 28-30-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում՝ մայիսի 29-30-ը, 31-ի գիշերը, հունիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 31-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում