ՀՀայկարամ Նահապետյան

Ծիծեռնակաբերդի խճուղում մեծ թափով ընթանում է փլուզված հատվածի վերակառուցումը. լուսանկարներ

Ծիծեռնակաբերդի խճուղում մեծ թափով ընթանում է փլուզված հատվածի վերակառուցումը. լուսանկարներ
Ծիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը: Գործընթացը պարտավորվել է կատարել ճամփեզրին շինարարություն իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը։ Ճանապարհի փլուզված հատվածում իրականացվում են ամրացման աշխատանքներ:
 
 
Բացի դրանից՝ վերակառուցվում են նաև գործող ստորգետնյա բոլոր հաղորդուղիներն ու հեղեղատար համակարգը: Ճանապարհին հարակից հատվածի ամբողջ երկայնքով կկառուցվի հենապատ:
 
 
 
Աշխատանքները կազմակերպվում են երկհերթ՝ հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում