ԼԼիլիթ Ասատրյան

ՃՏՊ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած

ՃՏՊ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած

Մայիսի 27-ին՝ ժամը 15։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Գյուլագարակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ առաջին ոլորանին, ավտոմեքենան ընկել է ձորը․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Hyundai մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․Մ․, ծնված 1972 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ սահել ձորը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ստեփանավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում