ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել են ջրային ոլորտում պետական-մասնավոր համագործակցությանն առնչվող հարցեր

Քննարկվել են ջրային ոլորտում պետական-մասնավոր համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին ասված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ֆեյսբուքի էջում:

 
«Նախարարը բարձր է գնահատել ՀԲ-ի հետ համագործակցությունն ու մինչ այժմ համատեղ իրականացված ծրագրերը։

 

Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ նստած են և մարդիկ կանգնած ենը-ի նկարն է
 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտում ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ ոռոգման և ջամբարաշինության, խմելու ջրի համակարգերի զարգացման հեռանկարներին, ՋՕԸ-ների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր։

 
Կարևորվել է նաև կենտրոնացված կառավարումից դուրս մնացած բնակավայրերի խմելու ջրի մատակարարման խնդիրը, որի ուղղությամբ ևս պետք է ինտենսիվ աշխատանքներ տարվեն։
 
Քննարկվել են նաև ջրային ոլորտում պետական-մասնավոր համագործակցությանն առնչվող հարցեր։
 
Հնարավոր է սա 3 մարդ, մարդիկ նստած են և մարդիկ կանգնած ենը-ի նկարն է

 

Նախարարն ընդգծել է, որ ջրային ոլորտում շատ անելիքներ կան, ջրամբարաշինությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է և ողջունելի կլինի այս ոլորտում տարվող աշխատանքներում տեսնել ՀԲ-ի աջակցությունը։

 

Կարոլին Գեգինատն իր հերթին նշել է, որ Հայաստանը հավակնոտ ծրագրեր ունի ջրամբարաշինության վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում հունիսին ՀԲ-ն կարող է ներկայացնել իր տեսլականը այդ հարցում Հայաստանին աջակցություն տրամադրելու վերաբերյալ։
 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսին կրկին հանդիպել»,- նշված է գրառման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում