Լոռու մարզի պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

ԼԼիլիթ Ասատրյան

Մայիսի 24-ին՝ ժամը 17.30-ի սահմաններում, պարեկային ծառայության Լոռու գումարտակի ոստիկանները երեկոյան շրջայցի ժամանակ Դսեղ գյուղ տանող ճանապարհին նկատել էին երկու տղամարդու, որոնցից մեկը բենզասղոցով ծառ էր կտրում:

Մոտեցել են ու պարզել, որ տղամարդկանցից մեկը՝ Դսեղ, մյուսը Չկալով գյուղի բնակիչ են: Ծառահատման թույտվություն չեն ունեցել, իսկ նրանց մեքենաները բեռնված են եղել փայտանյութով:

Տղամարդիկ բերման են ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին:

Փայտանյութով բեռնված մեքենաներն էլ տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանությունից ուղարկվել են ԼՄ դատախազություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում