ԼԼիլիթ Ասատրյան

Տեսչական մարմնի ղեկավարն այցելել է Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված տարածք

Տեսչական մարմնի ղեկավարն այցելել է Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված տարածք
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը ՏՄ քաղաքաշինության վարչության պետ Արտաշես Սարգսյանի ուղեկցությամբ մայիսի 27-ին այցելել է Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի՝ մայիսի 20-ին փլուզված տարածք։ Այդ մասին ասված է ՔՏՀԱ տեսչական մարմնի Ֆեյսբուքի էջում:
 
«Տեսչական մարմնի ղեկավարը տեղում ծանոթացել է ընթացիկ վերանորոգման շինարարական աշխատանքներին։
 
Նշենք նաև, որ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականով ստուգում է իրականացվում նշված հասցեում իրականացվող շինարարության նկատմամբ»,- նշված է գրառման մեջ:
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում