ԼԼիլիթ Ասատրյան

Գարեգին Երկրորդը մտահոգություն է հայտնել հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման փաստերի առնչությամբ

Գարեգին Երկրորդը մտահոգություն է հայտնել հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման փաստերի առնչությամբ

Մայիսի 26-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռում ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին։ Այդ մասին ասված է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի Ֆեյսբուքի էջում:

 
Возможно, это изображение 3 человека, люди сидят и в помещении
 

«Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց միազգային դաշինքին աշխարհի տարբեր հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված նախանձախնդրության համար։

 

Անդրադառնալով արցախյան 44-օրյա պատերազմին և հետպատերազմական իրավիճակին՝ Հայոց Հայրապետը մասնավորապես իր մտահոգությունն արտահայտեց Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման փաստերի առնչությամբ, անհրաժեշտ նկատեց, որ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը միջազգային հանրության և միջազգային կառույցների կողմից արժանանա համապատասխան գնահատականի, այս ուղղությամբ ձեռնարկվեն կանխարգելիչ հրատապ միջոցներ։

 

Իր հերթին ԱԼԻՖ-ի գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանը Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց դաշինքի առաքելության մասին՝ կարևորելով պատմական հուշարձանների, կոթողների և կրոնական սրբավայրերի պաշտպանությունը:

 

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրին ներկայացրեց նաև Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության նպատակով Մայր Աթոռի կողմից իրականացվող աշխատանքները»,- ասված է գրառման մեջ։

 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում